
Այսօրվանից Վրաստանի պատվաստման ծրագրոմ փոփոխություններ են մտնում: Երկրում կորոնավիրուսի դեմ այսուհետ, ցանկության դեպքում, կկարողանան պատվաստվել 65 տարեկանից բարձր քաղաքացիները:
Պատվաստվելու համար պետք է գրանցվել booking.moh.gov.ge հարթակում, որտեղ մանրամասն նշվում է՝ երբ, ինչ տեսակի պատվաստանությով և որտեղ պատվաստվել:
Այժմ Վրաստանում պատվաստումն իրականացվում է «Աստրազենեկա» տեսակի պատվաստանյութով: Երեկ ուշ գիշերին Վրաստանը ստացել է նաև «Ֆայզեր» տեսակի պատվաստանյութի առաջին խմբաքանակը և առաջիկայում պատվաստումը կսկսվի նաև այս պատվաստանյութով:
Պատվաստման համար այցն ամրագրելու ուղեցույցը հայերեն՝