
«Interpressnews»-ի հաղորդմամբ ` քաղաքական կուսակցությունների ` Վրաստանի հանրային ռեեստրում գրանցումը ենթադում է, որ կուսակցությունները նաև գրացվում են հարկային համակարգում: Զուգահեռաբար` կուսակցությունների կողմից գրանցված տեղեկատվությունը հարկային գաղտնիություն չի ենթադրում: Քաղաքական միավորումների մասին օրենքի և հարկային օրենսդրությունների մեջ փոփոխության վերաբերյալ օրինագիծը խորհրդարանին է ներկայացվել կառավարության` մասնավորապես Արդարադատության նախարարության կողմից: Փոփոխությունների համաձայն` քաղաքական միավորումների համար պարտադիր է դառնում գրանցման ենթակա տվյալների փոփոխման պարագայում, տասնօրյա ժամկետում փոփոխությունների վերաբերյալ համապատասխան փաստաթղթերով տեղեկատվություն տրամադրել իրավասու պետական մարմնին: