Աբխազիան եւ Հարավային Օսիան` որպես ինքնիշխանություններ

12736045_972339432855016_170018786_nՀամաշխարհային տնտեսական ֆորումի վեբ-կայքում հրապարակված քարտեզի վրա Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիան և Հարավային Օսիան ընդգրկված են ինքնիշխան երկրների ցանկում: Տեղեկատվությունը հաստատող քարտեզը տարածել է խորհրդարանական փոքրամասնության անդամ Գիգի Ծերեթելին:

«Այս քարտեզը պատահաբար տեսա Համաշխարհային տնտեսական ֆորումի կայքում և այլուր, այստեղ ներկայացվում է 2015 թվականի համաշխարհային բնակչության քարտեզագրությունը: Իսկապես լավ տեղեկատվական քարտեզ է, լուրջ կազմակերպության կողմից ստեղծված, սակայն վատն այն է, որ Աբխազիան և Հարավային Օսիան ինքնիշխան երկրների ցանկում են: Ավելի վատն այն է, որ Վրաստանի կառավարությունը չի արձագանքում դրան: Շատ վատ է, եթե չգիտի, սակայն էլ ավելի վատ է, որ ոչինչ չի անում» ,-հայտարարել է Գոգի Ծերեթելին:

Խնդրին արձագանքել է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը: ԱԳՆ-ը  ժխտել է այդ տեղեկատվության իսկությունը, նշելով, որ Համաշխարհային տնտեսական ֆորումի ներկայացուցիչների փոխանցմամբ`  հոդվածը գրվել է անկախ հեղինակի կողմից, ով չի համարվում Համաշխարհային տնտեսական ֆորումի անմիջական աշխատակից կամ ֆորումի կողմից վարձու աշխատող: Նախարարության անդրադարձում `  հոդվածում օգտագործված քարտեզը ներկայացնում է բացառապես հեղինակի կարծիքը:

Թողնել պատասխան