
Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկային նախարար Կախա Կալաձեն Իրանում Պաշտոնական այցի շրջանակներում, հանդիպել է Իրանի Իսլամական հանրապետության փոխվարչապետին:
Ինչպես հայտարարել է Կալաձեն` Վրաստանում բնական գազի ներմուծման հետ կապված հանդիպումները դեռեւս կշարունակվեն:
«Բնական գազի ներմուծման վերաբերյալ մի քանի հանդիպումներ կունենանք, կքննարկենք, թե որքանով մրցունակ կլինեն գները: Իրանից բնական գազի ներմուծումը հնարավոր է միայն երկու ճանապարհով՝ կամ Ադրբեջանի, կամ` Հայաստանի տարածքով»,- հայտարարել է Կախա Կալաձեն: