
Փետրվարի 15-ին Վրաստանի մայրաքաղաքում գրանցվել է օդի ջերմաստիճանի `այս ժամանակատահվածի համար առավելագույն բարձրություն` 21 աստիճան, — գրում է Frontnews.ge-ն` հղում անելով Վրաստանի շրջակա միջավայրի ազգային գործակալությանը: Ըստ գործակալության տվյալի` օդի ջերմաստիճանի այսպիսի բարձրություն վերջին անգամ գրանցվել էր 1962 թվականի փետրվարի 15-ին: