Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը հայտնում է, որ Քուռ գետում կնոջ դի է հայտնաբերվել: Ըստ տեղեկատվության, դեպքը տեղի է ունեցել այսօր վաղ առավոտյան:
«Էլիավայի հարակից տարածքից Քուռ գետում քաղաքացու դի են նկատել: Փրկարարները մոտ 60 տարեկան կնոջ դիակն արդեն հանել են ջրից: Ինչպես հայտնել են ականատեսները, կինը առավոտյան ժամը 08:00-ի սահմաններում իրեն նետել է գետը: Արտակարգ իրավիճակների ծառայությունն արագ արձագանքել է, սակայն կնոջն արդեն մահացած են գտել»,-interpressnews-ին ասել են արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից:
Հետաքննությունը ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածով, ինչը ենթադրում է ինքնասպանության դրդում: