6 զոհ, 345 տուժած․ Իրանում երկրաշարժ է եղել

Իրանի հյուսիսում գրանցված երկրաշարժի հետևանքով նվազագույնը 4 մարդ է զոհվել, տուժել է 70-ը։

ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5,8 մագնիտուդ։

Ուժգին ցնցումները զգացվել են տեղական ժամանակով 2:17-ին։ Էպիկենտրոնը Արդեբիլ քաղաքից  83 կմ հեռավորության վրա է։

Երկրաշարժը զգացվել է ՀՀ Սյունիքի մարզի Կապան, Մեղրի և Գորիս քաղաքներում՝ 4, Վայոց ձորի Եղեգնաձոր և Վայք քաղաքներում՝ 3-4, Արարատի Արարատ քաղաքում և Երևանում՝ 3 բալ ուժգնությամբ: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի արտակարգ  իրավիճակների նախարարության տարածած հաղորդագրությունից։