
Թբիլիսիի Ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբայայի հայտարարությամբ, կորոնավիրուսով վարակված 6 նոր պացիենտի վարակման աղբյուրը հայտնի է:
Նրա խոսքով, նոր հիվանդները կապ են ունեցել վերջին երկու վարակվածների հետ:
«Նախօրեին 1 նոր դեպք ենք ունեցել: Աղբյուրը հայտնի է՝ Անգլիան: Վերջին 6 պացիենտներն էլ կոնտակտ են ունեցել նրանցից առաջ հայտնաբերված 2 հիվանդի հետ: Վարակվածներից 4-ը Գորիի հիվանդանոցում է բուժվում, 2-ը՝ համալսարանական կլինիկայում»,- հայտարարել է Էզուգբայան:
Մարտի 30-ի ժամը 11-ի տվյալներով, Վրաստանում կորոնավիրուսով վարակման 97 դեպք է գրանցվել: