
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է 6-ով ու հասել 837-ի:
Տեղեկատվությունն այս մասին պարբերաբար թարմացվում է stopcov.ge հատուկ կայքում: Ապաքինվածների թիվն այս պահին 697 է, վերջին օրվա ընթացքում ևս 3 մարդ է առողջացել: Կարանտինային ռեժիմում 3213 մարդ է, ստացիոնարում՝ 303 պացիենտ:
Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 13 մարդ, բացի այդ, արտերկրից բուժման համար Վրաստան է տեղափոխվել 3 քաղաքացի: