Վրացական վեց ընդդիմադիր կուսակցություններ «Վրացական ընդդիմության միասնության հռչակագիր» են ստորագրել Բրյուսելում։ Հռչակագրով կուսակցությունները խնդրահարույց են գնահատում Վրաստանում ստեղծված իրավիճակը և թվարկում են այն նպատակները, որոնք, ըստ փաստաթուղթը ստորագրողների, միավորում են իրենց.
«Հայտարարում ենք, որ համախմբվելու ենք մինչև գալիք ընտրությունները և ընտրություններից հետո` Վրաստանի խորհրդարանում հասնելու համար հետևյալ նպատակներին.
- Հեռացնել Բիձինա Իվանիշվիլիին պետական օլիգարխիայի և նրա կողմից ստրկացված «Վրացական երազանք» կուսակցությանն իշխանությունից։
- Վրաստանը վերադարձնել Եվրամիությանն ինտեգրման ճանապարհին։
- Առաջիկա ընտրություններում հաղթելու համար մենք ստորագրում ենք Միասնության հռչակագիրը, որը ենթադրում է միասնություն ինչպես խորհրդարանական ընտրություններից առաջ, այնպես էլ դրանից հետո։
Հունիսի 25-ի առավոտվա դրությամբ այս հռչակագիրը ստորագրել են հետևյալ քաղաքական
կուսակցությունները․
- «Միացյալ ազգային շարժում»
- «Գիրչի — ավելի շատ ազատություն»
- «Նոր կուսակցություն»
- «Լելո»
- «Դրոա»
- «Ստրատեգիա Աղմաշենեբելիի»։
Հռչակագիրն ստորագրողները նշում են, որ ցանկության դեպքում փաստաթղթին միանալու հնարավորություն կտրվի ընդդիմադիր այլ կուսակցությունների։