Այն բանից հետո, երբ Վրաստանում տեխնիկական զննություն չանցած մեքենաների տուգանման գործընթացին միացան «խելացի տեսախցիկները», տուգանվել է 6 654 վարորդ:
ՆԳՆ-ից հայտնում են, որ 2019 թվականի հունվարի 1-ից մինչև հունվարի 14-ը միայն ճանապարհային ոստիկանների կողմից ընդհանուր առմամբ 2404 տուգանք է գրվել:
Նշվում է, որ «Խելացի տեսախցիկների» շահագործումից հետո տեխնիկական սպասարկման կենտրոններում մի քանի անգամ աճել է դիմողների թիվը:
Հիշեցնենք, որ հունվարի 14-ից Վրաստանում «խելացի տեսախցիկները» տուգանում են իրենց ավտոմեքենան տեխնիկական զննության չենթարկած վարորդներին: Ֆիզիկական անձանց համար առաջին անգամ տուգանքը կկազմի 50 լարի, իրավաբանականի համար՝ 200 լարի:
Հասկանալու համար, թե երբ է ձեր մեքենայի տեխսպասարկման վերջնաժամկետը լրանում, կարող եք այցելել հետևյալ հղմամբ: