
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 554 դեպք: Վարակման դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 8118: Այս մասին տեղեկացնում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Մեկ օրում ապաքինվել է 252 մարդ, առողջացածների ընդհանուր քանակը կազմել է 4244: Կարանտինային ռեժիմում է 5392, հատուկ վերահսկողության ներքո՝ 836 մարդ:
Կորոնավիրուսից երկրում 50 մահ է արձանագրվել: