
«Խորհրդարանի 54 անդամ հայտարարագիրը սխալ լրացնելու պատճառով 1000-ական լարիով տուգանվել է»,- այս մասին հայտարարել է “Transparency international”-ի խորհրդարանական քարտուղար Լիկա Սաջայան:
Խոսքը կազմակերպության կողմից 2017 թվականին հրապարակված զեկույցում առկա պատգամավորների մասին է, որոնք հայտարարագրերը սխալ են լրացրել:
«2017 թվականին զեկույց ենք հրապարակել, որտեղ գրել ենք, որ խորհրդարանի 54 անդամի հայտարարագիրը սխալ է լրացված եղել: Որոշները «մոռացել» են բիզնեսների մասնաբաժինները գրել, որոշները նույնիսկ այն, որ ևս մեկ բնակարան ունեն: Այն ժամանակ պատգամավորները մեզ մեղադրում էին կեղծիք տարածելու մեջ: Դրանից հետո դիմեցինք հանրային ծառայության բյուրոյին, որպեսզի հայտարարագրերի մոնիթորինգ իրականացնեն: Օրեր առաջ նամակ ստացանք, որ խորհրդարանի այդ 54 պատգամավորները, որոնց մասին խոսել էինք, 1000-ական լարիով տուգանվել են»,- հայտարարել է Սաջայան: