
Վրաստանի նախագահ, քառասունվեցամյա Գեորգի Մարգվելաշվիլին, որ նախորդ տարի հայրիկ է դարձել, շուտով պապիկ կդառնա, — գրել է վրացական « Ալիա» պարբերականը: Նախագահի մամուլի ծառայությունն այս տեղեկությունը չի մեկնաբանել: Նախագաhի դուստրը ամուսնացել էր դիջեյի հետ` 2014-ի դեկտեմբերին: Աննա Մարգվելաշվիլին նախագահի առաջին ամուսնության զավակն է: Միայնակ կյանքից հետո նա կրկին որոշեց ընտանիք կազմել ` արդեն նախագահ դառնալուց հետո:
Նկարչուհի, դերասանուհի Մակա Չիչուայի հետ ամուսնությունը նա պաշտոնապես գրանցել է 2014-ին, իսկ այս տարվա փետրվարին ծնվեց նրանց առաջնեկը: Փիլիսոփայության դոկտոր, սոցիոլոգ Գեորգի Մարգվելաշվիլին Վրաստանը ղեկավարում է 2013-ի նոյեմբերից: