514 մլն դոլարի նկարներ, քանդակներ, արձանիկներ. Արևմուտքից ներմուծումը՝ հունվարին

2025 թվականի հունվարին «Վրացական երազանք»-ի հիմնադիր, օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցներ սահմանելուց հետո Վրաստան է ներկրվել 514 մլն 478 հազար 700 դոլար արժողությամբ նկարներ, քանդակներ և արձանիկներ։ Դրանց մեծ մասը ներկրվում է ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Միացյալ Թագավորությունից և Վիրջինյան կղզիներից։

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նկարների և գծանկարների ներմուծման ցուցանիշն աճել է 2 մլն անգամ, իսկ քանդակներինն ու արձանիկներինը՝ 75,4 հազար անգամ։ Տեղեկությունը հրապարակել է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat)։

Ըստ մեդիայում շրջող լուրերի, հնարավոր է, որ նշված թանկարժեք գույքը պատկանում է Իվանիշվիլիին։ «Վրացական երազանք»-ից հաստատող կամ հերքող հայտարարություն չեն արել:

Միայն հունվարին Վրաստան է բերվել թանկարժեք ապրանքներ

  • ԱՄՆ-ից՝ 258,6 մլն դոլար,
  • Միացյալ Թագավորությունից՝ 254,8 մլն դոլար,
  • Վիրջինյան կղզիներից՝ 580,5 հազար դոլար,
  • Գերմանիայից՝ 417,5 հազար դոլար,
  • Ֆրանսիայից՝ 102,7 հազար դոլար,
  • Այլ երկրներից՝ 0,3 հազար դոլար արժողությամբ։

Վրաստան ներմուծված 33,4 միլիոն դոլար արժողությամբ արձաններն ու արձանիկները (ապրանքային ծածկագիր 9703) ըստ երկրների բաշխվում են հետևյալ կերպ.

  • ԱՄՆ՝ 30,7 մլն դոլար,
  • Միացյալ Թագավորություն՝ 2 մլն դոլար,
  • Վիրջինյան կղզիներ՝ 580,5 հազար դոլար,
  • Ֆրանսիա՝ 102,5 հազար դոլար,
  • Նիդեռլանդներ՝ 10 դոլար։

Վրաստան ներկրված 481 միլիոն դոլար արժողությամբ նկարներն ու գծանկարները (ապրանքային ծածկագիր 9701) ըստ երկրների բաշխվում են հետևյալ կերպ.

  • ԱՄՆ՝ 228 մլն դոլար,
  • Միացյալ Թագավորություն՝ 253 մլն դոլար,
  • Գերմանիա՝ 418 հազար դոլար,
  • Այլ երկրներ՝ 440 դոլար։

2025 թվականի հունվարին ներմուծման ցուցանիշը կազմել է 1,6 միլիարդ դոլար, որից մոտ 32 տոկոսը բաժին է ընկել նկարներին, քանդակներին և արձանիկներին։ Ներմուծման ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 45 տոկոսով՝ մեծապես այն երկրների հաշվին, որտեղից Վրաստան են ներկրվել նկարներ, քանդակներ, արձանիկներ։

Հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ներմուծումն աճել է.

  • ԱՄՆ-ից՝ 196,4 տոկոսով,
  • Միացյալ Թագավորությունից՝ 2365,8 տոկոսով,
  • Չինաստանից՝ 50,7 տոկոսով,
  • Բուլղարիայից՝ 52,9 տոկոսով։

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իվանիշվիլիի նկատմամբ 2024 թվականի դեկտեմբերի 27-ին, իսկ նրա ընտանիքը սկսել է օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունների փոխանցման անհրաժեշտ ընթացակարգերը մի քանի օր անց՝ դեկտեմբերի 31-ին։

Օֆշորային ակտիվների փոխանցումը Վրաստան արդեն սկսվել է։ Իվանիշվիլիի ընտանիքը չորս օֆշորային ընկերություններից (Visalia Enterprises Limited (Բելիզ) 2) Gilmar Holding Limited (Բելիզ) 3) Fresno Management Limited (Բելիզ) 4) Limestone Finance International SA (Պանամա)) բաժնետոմսեր է փոխանցել Վրաստանին։

Իվանիշվիլին ակտիվները տուն է տեղափոխում. հետաքննող լրագրողներ