Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD) Թբիլիսիի մետրոպոլիտենի 10 կայարանների նորոգման համար կտրամադրի 50 միլիոն եվրո։
Նախագիծը կիրականացվի «Կանաչ քաղաքներ» ծրագրի շրջանակներում։ EBRD-ը գրում է, որ Թբիլիսին առաջիններից էր, որ միացավ այս նախաձեռնությանը։
Նշվում է, որ մետրոյի կայարանների վերականգնումն էլ ավելի կբարելավի Թբիլիսիի հասարակական տրանսպորտի համակարգի օգտագործումը և կթեթևացնի քաղաքի փողոցներում երթևեկության հոսքի ծանրաբեռնվածությունը:
Ակնկալվում է, որ նախագիծը EBRD-ի կողմից վերջնականապես կհաստատվի 2023 թվականի հունվարի 25-ին։