Վրացական MagtiCom ընկերության ինտերնետը 5 ժամից ավելի տևած խափանումից հետո վերականգնվել է:
Ընկերությունը երեկ` հունվարի 27-ի երեկոյան, հայտարարեց համակարգի լուրջ խափանման մասին. գիշերը բաժանորդները մի քանի ժամ մնացին առանց բջջային և ֆիքսված ինտերնետի, նաև առանց ինտերնետ հեռուստատեսության, խափանվեցին բանկային հավելվածները և վճարային համակարգերը:
Magti-ի ինտերնետը միացել է գիշերվա երկուսին մոտ:
Ընկերությունը որպես պատճառ նշել է վթարը, իսկ խափանումը որակել է որպես «գլոբալ խնդիր»։