Հուլիսի 8-ի դրությամբ՝ վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 5 դեպք, առողջացել է ևս 3 պացիենտ:
Ընդհանուր առմամբ՝ փետրվարի 26-ից ի վեր Վրաստանում կորոնավիրուսով վարակվել է 963, ապաքինվել` 841 մարդ:
Կարանտինային ռեժիմում է 3903, հատուկ վերահսկողության ներքո` 202 քաղաքացի: Մինչ այս պահն արձանագրվել է 15 մահ:
Արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 3 մարդ: