
2022 թվականին մոտ 5 մլն լարի կհատկացվի բարձրլեռնային բնակավայրերում գյուղատնտեսական ծրագրերի իրականացմանը։ Այս մասին հայտնել է շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիան։
Նախարարի խոսքով՝ 2021 թվականին բարձրլեռնային շրջաններում գյուղատնտեսության զարգացման համար ծախսվել է մինչև 3 մլն լարի։
«Այսօր վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդի նիստ, որտեղ ներկայացրել ենք 2021 թվականին բարձրլեռնային բնակավայրերում գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ իրականացված ծրագրերի հաշվետվությունը։
2022-ին կիրականացվեն մի շարք նախագծեր` «Գյուղատնտեսության ապահովագրություն», «Իրականացրեք ապագան» և «Գյուղատնտեսական նշանակության ապրանքների վերամշակման ու պահպանման» ծրագրերը», — ասել է Օթար Շամուգիան։