
Միացյալ Թագավորությունն ավելի քան 5 միլիոն ֆունտ ստերլինգ կտրամադրի Վրաստանին` ռուսական կիբերանվտանգության սպառնալիքների դեմ պայքարելու համար։ Այս մասին Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը։
«Վրաստանի բնակչությունն ամեն օր ապրում է ռուսական ագրեսիայի առաջնագծում։ Պուտինին չպետք է թույլ տրվի կատարելագործել իր կիբեր կարողությունները՝ հիմնվելով Վրաստանի ինքնիշխան ինստիտուտների վրա», — ասել է Ջոնսոնը։
Նշենք, որ ՆԱՏՕ-ի Մադրիդյան գագաթնաժողովի հռչակագրում ասվում էր, որ Ռուսաստանը մեծ սպառնալիք է Եվրոպայում խաղաղության համար, և որ Դաշինքը կաջակցի այնպիսի երկրներին, ինչպիսին Վրաստանն է։
Կարդացեք նաև՝