Իրանի հետ մուտքի վիզային ռեժիմը կվերացվի

no-visa_1725Վրաստանը մտադիր է վերացնել վիզային ռեժիմն Իրանի քաղաքացիների համար՝ երկու երկրների հետ հարաբերությունները խորացնելու նպատակով:

 Նման հայտարարություն է տարածել Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը: Այս մասին հայտնի է դարձել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի՝ Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ զրույցից հետո: «Պաշտոնյաները քննարկել են երկու երկրների միջև մշակութային սերտ հարաբերությունները, անդրադարձել  զբոսաջրջության ոլորտում համագործակցության խորացմանը: Նշվել է, որ Վրաստանն այս ուղղությամբ կոնկրետ քայլեր է  ձեռնարկել, որոնք ենթադրում են Իրանի հետ մուտքի վիզային ռեժիմի չեղարկում», — ասված է հայտարարության մեջ: Կվիրիկաշիլին և Ռուհանին քննարկել են նաև առևտրատնտեսական հարաբերություններին վերաբերող հարցեր ու ընգծել այս ուղղությամբ առկա ներուժը:  Վրաստանի վարչապետը Իրանի ղեկավարին շնորհավորել է միջազգային պատժամիջոցների չեղարկման առիթով:  Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային իրավիճակին:   Գիորգի Կվիրիկաշվիլին նշել է,  որ տարածաշրջանի զարգացումը կախված է միջազգային անվտանգությունից:  Հավելենք`  Վրաստանն Իրանի հետ վիզային ռեժիմ է սահմանել 2013-ին՝ այն չեղարկելուց երկուսուկես տարի հետո: Այս որոշումը վրացական իշխանություններն այն ժամանակ պայմանավորել էին Միացյալ ազգերի կազմակերպության խորհրդատվությամբ: Վրաստանում Իրանի դեսպանի  տեղակալ Մոխսեն Կեբրյան թեմայի հետ կապված հայտարարել է, որ  վիզային ռեժիմի սահմանումը  ազդել էր Վրաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառության վրա:  Եթե 2012-2013 թվականներին շրջանառությունը կազմել է մոտ երկու հարյուր միլիոն դոլար, ապա այսօր հարյուր երեսունից պակաս է:  Սա կարելի է շտկել, քանի որ երկու երկրները ապրանքաշրջանառությունն ավելացնելու ներուժ ունեն,- Կեբրյայի խոսքերն է փոխանցում « apsny.ge»  պարբերականը:

Նույն աղբյուրը տեղեկացնում է, որ   նախարարները սատարում են վիզային ռեժիմի չեղարկման նախաձեռնությունը:

Թողնել պատասխան