
Վրաստանում հաստատվեց կորոնավիրուսի վարակով 49-րդ դեպքը:
Տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված՝ stopcov.ge հատուկ կայքում:
Ստացվում է, որ այսօր նոր ի հայտ եկած վարակվածների թիվը 5 է, առավոտյան 10:30-ին ավելացել էր ևս 3-ով:
Ներկայումս կարանտինում է 1966 մարդ, 259-ը ստացիոնար բուժում է անցնում: Ապաքինվել է մեկը: