Ստորագրահավաք՝ Սահմանադրության մեջ փոփոխության պահանջով

 

Parlament-of-GeorgiaՎրաստանի խորհրդարանում  ստորագրահավաք է սկսվել` պահանջով, որ Սահմանադրության մեջ հստակեցվի՝  ամուսնությունը  տղամարդու և կնոջ միջև միությունն է:

Այսօր` փետրվարի  9-ին հրավիրած  ասուլիսում  տեղեկացրել է Սփյուռքի հարցերով փոխնախարար Սանդրո Բրեգաձեն:

Այս թեման կարևորվեց այս տարվա հունվարի վերջին, այն բանից հետո, երբ սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպան, փաստաբան Գիորգի Տատիշվիլին հայց էր ներկայացրել Վրաստանի Սահմանադրական դատարան՝ երկրում միասեռ ամուսնություններն օրինականացնելու պահանջով: Իր հայցը նա հիմնավորել էր  նրանով, որ Սահմանադրության մեջ ասված չէ, որ ամուսնությունը տղամարդու և կնոջ  միջև միությունն է:

՛՛Մենք հույս ունենք, որ օրենսդիր իշխանության ներկայացուցիչները սատար կկանգնեն  մեր նախաձեռնությանը, իսկ լսումների ժամանակ հանդես կգան  ազգային, հայրենասիրական և բարոյական տեսանկյունից” -ասել է Բրեգաձեն: Սահմանադրական փոփոխությունները գրանցելու համար անհրաժեշտ է 150 պատգամավորներից առնվազն 75-ի  ստորագրությունը: Ավելի վաղ Տատիշվիլին հայտարարել էր  Վրաստանի Քաղաքացիական օրենսգրքի 1106  և Սահմանադրության 36 հոդվածի անհամաձայնության մասին:

Թողնել պատասխան