
Վրաստանում կորոնավիրուսով վարակված ևս երկու մարդ առողջացել է։ Առողջացածների ընդհանուր թիվը հասել է 48-ի: Այս մասին ասվում է կառավարության կողմից ստեղծված կայքէջում:
Կարանտինային ռեժիմում ապրիլի 8-ի ժամը 12:00-ի դրությամբ գտնվում է 4674 քաղաքացի, իսկ 383 մարդ գտնվում է ստացիոնար հսկողության ներքո:
Վրաստանում կորոնավիրուսով վարակի 208 հաստատված դեպք կա, որից 48-ը առողջացել են, իսկ 3-ը` մահացել: