4,7 մլն լարի՝ Քուռ գետի փլուզված ենթակառուցվածքների վերանորոգման համար

Թբիլիսիի Դիդուբե շրջանում Քուռ (Մտկվարի) գետի ձախափնյա հատվածում փլուզված ամբարտակի վերանորոգումն ու ենթակառուցվածքների վերականգնումը կարժենա 4,7 մլն լարի։ Աշխատանքներն իրականացվում են առանց մրցույթի՝ ուղիղ գնումների միջոցով։

«Վերոնշյալ աշխատանքների կատարումից հրաժարվելը վտանգում է տեղի բնակչության շահերը և անվտանգ տեղաշարժը քաղաքով մեկ, և եթե աշխատանքները ժամանակին չավարտվեն, քաղաքապետարանի գույքը վնասելու վտանգ կա», — Գնումների գործակալությանը հայտնել են Թբիլիսիի քաղաքապետարանից։

Ըստ ներկայացված փաստաթղթերի՝ ապրիլի 1-ից ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում ամեն օր դիտարկվել են գեոդինամիկական պրոցեսներ:

Ապրիլի 8-ին ճաքած հատվածը փլուզվել է, իսկ ապրիլի 9-ին տեղանքում հայտնվել են բուլդոզերներ, և շինանյութ է մատակարարվել։