
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի տեղեկատվությամբ՝ 432 փախստական ընտանիք Քութայիսիում, Գորիում և Ծկղալտուբոյում բնակարաններ կստանա։ Այս մասին Կվիրիկաշվիլին հայտարարել է կառավարության այսօրվա նիստի ժամանակ:
Վարչապետի խոսքերով՝ 2012 թվականից հետո, երբ իրենք իշխանության եկան, մինչ օրս 15. 500 փախստական ընտանիք է բնակարան ստացել:
«Այս գործընթացը, իհարկե, շարունակվելու է»,- հայտարարել է Գիորգի Կվիրիկաշվիլին: