
Վրաց-ռուսական «Կազբեգի-Վերին Լարս» մաքսակետում տարբեր երկրներից ներկրված 42 հազար կգ կարտոֆիլի զննությամբ արտադրանքի մեջ բացահայտվել է բույսերի առողջության և սննդի անվտանգության պահանջների անհամապատասխանություն:
Այս տեղեկությունը տարածել է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը:
Ըստ տեղեկության, դեպքը բացահայտել են եկամուտների ծառայության մաքսային վարչության սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական հսկողության բաժնի աշխատակիցները:
«Նշված ապրանքները, համաձայն Վրաստանի կառավարության N463 որոշման, ենթակա են վերադարձման արտահանող երկիր»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ: