Մալխազ Մաչալիկաշվիլին այսօր ևս հարցաքննության է կանչվել երկրի պետական անվտանգության ծառայություն։ Interpressnews-ին նրա փաստաբան Մարիամ Կուբլաշվիլին ասել է, որ Մաչալիկաշվիլին որպես վկա հարցաքննության կներկայանա կեսօրից հետո։
Փաստաբանը ենթադրում է, որ հարցերը կվերաբերեն իր պաշտպանյալի որդու՝ Թեմիլան Մաչալիկաշվիլիի կյանքին։ «Հատուկ գործողության գիշերվա մասին հավանաբար հարցեր չեն տրվի, որովհետև այդ հատվածով գործը հետաքննվում է դատախազությունում։ Այժմ նրանք ավելի շատ կենտրոնացած են Թեմիլան Մաչալիկաշվիլիի կյանքի տարբեր դրվագների վրա, բազմաթիվ հարցեր են տալիս, որոնց պատասխանն ունեն»,-ասել է Կուբլաշվիլին։
Հիշեցնենք՝ Պանկիսիում Վրաստանի պետական անվտանգության ծառայության կողմից իրականացված հակաահաբեկչական հատուկ գործողության ընթացքում գլխի հատվածում հրազենային վիրավորում էր ստացել Թեմիրլան Մաչալիկաշվիլին, այնուհետև հիվանդանոցում մահացել է:
ՊԱԾ-ի հայտարարության համաձայն՝ Պանկիսիի գործողությունը կապված էր Թբիլիսիում վնասազերծված ահաբեկչական խմբի հետ։ Թեմիրլան Մաչալիկաշվիլիի հայրը, որ պարբերաբար բողոքի ակցիաներ է կազմակերպում, որդու սպանության մեջ մեղադրում է ներքին գործերի և պետական անվտանգության ծառայության ղեկավարներին։