
ՄԱԿ-ի հետ համագործակցության շրջանակներում Վրաստանի համերաշխության եւ քաղաքացիական հավասարության պետնախարարությունը «Վրացերեն լեզվի վերապատրաստման կրթական ծրագրով» (4+1) սովորող 60 ուսանողի հնարավորություն կտա պրակտիկա անցնել երկրի պետական հաստատություններում:
Հայտերն ընդունվում են մարտի 23-ից ապրիլի 10-ը: Պրակտիկան կտևի 3 ամիս, կմեկնարկի մայիսի 1-ին: Ծրագրի նպատակն է Վրաստանում բնակվող էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների աշխատանքի տեղավորման հեռանկարի բարելավումը: Ծրագիրը կնպաստի նրանց ներգրավմանն ու քաղաքացիական ինտեգրման գործընթացին: