
Վրաստանի կրթության և գիտության (ԿԳ) նախարարի հրամանագրով 2022-2023 ուսումնական տարվանից առաջին դասարանում շախմատի դասավանդումը պարտադիր է դառնում:
ԿԳ նախարարության և Վրաստանի շախմատի ֆեդերացիայի համագործակցության արդյունքում ամառվա ընթացքում շախմատ դասավանդելու համար վերապատրաստվել է 4000 ուսուցիչ:
ԿԳ նախարարությունն ավելի ուշ հայտնել է, որ շախմատ առարկայի ուսուցումը աշակերտին պետք է տա այն հմտությունները, որոնք կօգնեն լուծել կյանքում գործնական խնդիրները։