Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին կառավարության այսօրվա նիստին հայտարարել է, որ մոտ 400 փախստական ընտանիք բնակարան կստանա: Վարչապետի խոսքերով, որոշումը կայացվելու է կառավարության նիստի ժամանակ և այն ներառում է բնակարաններ Թբիլիսիում, Բորժոմիում, Փոթիում, Զուգդիդիում և Ախալցիխեում:
Կվիրիկաշվիլիի հայտարարության համաձայն` վերջին տարիների ընթացքում մոտ 15 հազար ընտանիք կառավարության կողմից բնակարաններ է ստացել և այս գործընթացը շարունակվելու է:
«Մեզ համար շատ կարևոր է այս մարդկանց վստահեցնել, որ առաջին հերթին հենց իրենք են ունենալու սեփականություն։ Սակայն, միևնույն ժամանակ, ցանկանում եմ նշել՝ մեզնից ոչ մեկը չի կասկածում, որ սա լինելու է նրանց մշտական բնակության վայրը, բոլորս հուսով ենք և աշխատում ենք այս խնդիրների լուծման ուղղությամբ։ Մենք կկարողանանք վերադարձնել աբխազներին, օսերին և կկարողանանք վերականգնել Վրաստանի միասնականությունը»,- հայտարարել է Գիորգի Կվիրիկաշվիլին: