
Նախորդ գիշերվա հորդառատ ու տևական անձրևի պատճառով Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայություն 40-ից ավելի ահազանգ է ստացվել: Հիմնական խնդիրներն առաջացել են մայրաքաղաքի ծայրամասային հատվածներում:
Հեղեղվել են տասնյակ ավտոմեքենաներ, նկուղներ, կոմերցիոն տարածքներ: Ծղնեթի գյուղում անձրևաջրերը հասել են մի քանի բնակելի տներ:
Պատկան մարմինների խոսքով` ծառայություններն արձագանքել են օպերատիվ, մինչև ուշ գիշեր փրկարարները մոբիլիզացվել են տարբեր տեղանքներում, ուր կատարվել են ջրահեռացման աշխատանքներ: