Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը մոտ 40 մլն լարի կծախսի՝ ընթացիկ տարվա աշնանը սպասվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները կազմակերպելու և անցկացնելու վրա: Պետական բյուջեից գումարն արդեն հատկացվել է: Համապատասխան որոշումը հրապարակված է «Օրենսդրական լրատու»-ում: Ըստ փաստաթղթի՝ ԿԸՀ-ն ընդհանուր առմամբ կստանա 39.011. 899 լարի, որից 28 մլն 120.000 հազարը կծախսվի մինչև ընտրությունների անցկացումը կազմակերպվող միջոցառումների վրա: Ընտրական հանձնաժողովի անդամների վերապատրաստման համար նախատեսվել է 1.030.000 լարի, ընտրական սուբյեկտների հեռուստատեսային գովազդների համար՝ 2.242.000 լարի, ընտրական սուբյեկտների ֆինանսավորման համար 7.619.000 լարի կպահանջվի: