Հոկտեմբերի 12-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4 775 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 640 358-ն են:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 1 623 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 603 995 մարդ։
Վարակից մահացել է ևս 37 մարդ, ընդհանուր՝ 9 306։
Դրականության օրական ցուցանիշը կազմում է 10.01%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 6.58%%, վերջին 7 օրվանը՝ 7.98%: