4 վիրավոր հանքափորներից 2-ին հիվանդանոցից դուրս կգրեն

Հանքահորում տուժած հանքափորներից երկուսին վաղը դուրս կգրեն հիվանդանոցից, մնացած երկուսը շարունակում են մնալ վերակենդանացման բաժանմունքում: «Ինտերպրեսնյուս» լրատվականին այրվածքաբանական կենտրոնի ղեկավարը հայտնել է, որ վերակենդանացման բաժանմունքում գտնվող հիվանդներից մեկին նախօրեին վիրահատել են, իսկ մյուսը կվիրահատվի հաջորդ շաբաթվա ընթացքում:

Հիշեցնենք, որ Տղիբուլիում Մինդելիի հանքահորում պայթյունի հետևանքով 4 անձ է զոհվել, 6-ը վնասվել են: Նրանցից 4-ն այրվածքաբանական կենտրոնում է բուժվում:

Թողնել պատասխան