
Վրաստանի զինված ուժերի համար գրված լավագույն զինվորական քայլերգի հեղինակը դրամական պարգև կստանա` 10 հազար լարիի չափով: Այս մասին հայտարարություն է տարածել Վրաստանի պաշտպանության նախարարությունը: Հաղթողի անունը հայտնի կդառնա մայիսի 26-ին` Վրաստանի անկախության օրը: Երկրորդ տեղը զբաղեցրած մասնակիցը կստանա 7000 լարի պարգև, իսկ երրորդ լավագույն ստեղծագործողը` 5000 լարի:
Մինչ այժմ պաշտոնական հանդիպումների ժամանակ Վրաստանի փողային նվագախումբը կատարել է այլ երկրների քայլերգերից: 1918-1921 թվականներին արևելյան Եվրոպայի երկրներում սկսեցին մտածել ռազմական փողային երաժշտության ստեղծման մասին:
Այդ ժամանակ Քութաիսիում ստեղծվեց առաջին զինվորական փողային նվագախումբը, որն ավելի վաղ խորհրդային նվագախումբ դարձավ, և վրացական փողային երաժշտությունը չզարգացավ: Մրցույթն անցնում է Վրաստանի նախագահի հիմնադրամի հովանավորությամբ: