
Վրաստանում մեկնարկել են միասնական պետական քննությունները, այս տարի մասնակցում է ավելի քան 39 հազար դիմորդ:Տարբեր շրջաններում գործում է 22 քննական կենտրոն: Ուսանող դառնալու համար անհրաժեշտ է հաջողությամբ քննություն հանձնել երեք պարտադիր առարկայից՝ ընդհանուր հմտություններ, վրաց լեզու և գրականություն, օտար լեզու, ինչպես նաև մեկ քննություն՝ ընտրովի: Միասնական քննությունները մեկնարկել են վրաց լեզու և գրականություն առարկայով, հուլիսի 4-6-ը ընդհանուր հմտություններ առարկայի քննությունն է, իսկ հուլիսի 10-11-ը՝ օտար լեզու (անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն գերմաներեն): Քննություններն էլեկտրոնային ֆորմատով են, հարցերը ստացվում են էլեկտրոնային, պատասխանները ներկայացվում են գրավոր: