
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին 143 դատապարտյալի ներում է շնորհել։ Այս մասին հայտնել է համաներման հանձնաժողովի նախագահ Զվիադ Քորիձեն։
«Վրաստանի նախագահն այսօր ստորագրել է 143 դատապարտյալի համաներում շնորհելու մասին հրամանագիր։ Դատապարտյալներից 84-ն այսօր արդեն կլքեն քրեակատարողական հիմնարկները, իսկ 59-ի դեպքում կրճատվել է ազատազրկման ժամկետը»,-ասել է Քորիձեն՝ հավելելով, որ համաներման հանձնաժողովն աշխատել է մայիսի 16-ից 19-ը՝ քննարկելով 1347 գործ։