
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին 24 ժամում ավելացել է 360-ով:
9 մարդ մահացել է:
Այսպիսով` պանդեմիայի ողջ ընթացքում վարակվածների թիվը հասել է 276 796-ի: Միաժամանակ` վերջին մեկ օրում քովիդ կլինիկաները լքել է ևս 242 մարդ, ապաքինվածների ընդհանուր թիվը հասել է 269 626-ի, մահացածներինը` 3 683-ի:
Վերջին օրում 23 827 թեստ է արվել: Օրական ցուցանիշը 1,51% է: Կարանտինում 235 մարդ է, ստացիոնարում` 1 434: