Liberty Bank-ի («Լիբերթի բանկ») կողմից Վրաստանի Ազգային բանկ ներկայացված ֆինանսական հաշվետվությունների համաձայն՝ 2022 թվականի չորրորդ եռամսյակի դրությամբ, կենսաթոշակներով վերցված վարկ ունի 358 հազար հաճախորդ։ Ցուցանիշը ներառում է ինչպես տարիքային կենսաթոշակառուների, այնպես էլ սոցիալական կենսաթոշակ ստացողների ցուցանիշը։
Ըստ ֆինանսական փաստաթղթերի՝ այդ վարկերի ընդհանուր գումարը կազմում է 345 մլն լարի։ Ըստ այդմ, մեկ կենսաթոշակային վարկի միջին չափը կազմում է 967 լարի։ Ընդհանուր առմամբ, կենսաթոշակային վարկերը կազմում են բանկի վարկային պորտֆելի 14 տոկոսը։
Բացի այդ, չորրորդ եռամսյակում տրված կենսաթոշակային վարկերի միջին կշռված անվանական տոկոսադրույքը կազմել է 35 տոկոս:
Ի դեպ, 2022 թվականի մայիսին Liberty Bank-ը հերթական անգամ հաղթեց պետության հայտարարած մրցույթում և ստացավ հաջորդ 7 տարիների ընթացքում կենսաթոշակի տրամադրման իրավունք։ Այս ծառայության համար բանկը պետությունից կստանա տարեկան 15 մլն լարի կամ ընդհանուր առմամբ՝ 105 մլն լարի։