Վերջին 3 տարում քննվել է ծննդաբերության 17 մահվան դեպք, և մասնագիտական պատասխանատվության է ենթարկվել 35 բժիշկ։
Այս տեղեկությունը InterPressNews-ին հայտնել են Վրաստանի բժշկական և դեղագործական գործունեությունը կարգավորող գործակալությունից:
Ըստ այդ տվյալների՝ 13 բժշկի տրվել է «գրավոր նախազգուշացում», 18 բժշկի պետական վկայականը տարբեր ժամկետներով կասեցվել է, իսկ 4 բժշկի պետական վկայականը չեղյալ է համարվել ։