
Վրաստանում նոյեմբերի 18-ի ժամը 11:00-ի դրությամբ, արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3443 նոր դեպք:
Ապաքինվել է 2539 պացիենտ, մահացել` 37 մարդ: Այս պահին ակտիվ վարակվածների թիվը 17086 է:
5763 պացիենտ բուժվում է հիվանդանոցներում, այստեղից 836-ի վիճակը ծանր է:
Կարանտինային գոտում է գտնվում 2370 պացիենտ:
Ինչ վերաբերում է ըստ շրջանների կորոնավիրուսի տարածմանը` Թբիլիսիում կրկին ամենաշատ դեպքերն են արձանագրվել` 1318: