
Վրաստանի Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը առաջիկա օրերին կհրապարակի այն կառույցների ցանկը, որտեղ չեն պահպանվում հրդեհային անվտանգության կանոնները: Այս մասին հաղորդում է Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը՝ տեղեկացնելով, որ ավարտում է բազմամարդ օբյեկտներում հակահրդեհային անվտանգության համակարգերի ուսումնասիրությունը։
«Ծառայության վերահսկողության բաժինը մշտապես ուսումնասիրում է երկրի պետական ու մասնավոր տարբեր շինություններում հրդեհային անվտանգության վիճակը՝ հատուկ ուշադրություն դարձնելով հասարակական վայրերին եւ կրթական հաստատություններին»,-ասված է հայտարարությունում:
Նախարարության տվյալներով, նախորդ տարի ստուգում է իրականացվել 6000 շինությունում, տուգանվել է մոտ 200-ը, հազարավոր սեփականատերեր
համապատասխան հանձնարարականներ են ստացել:
Ըստ վիճակագրության, Վրաստանում հրդեհների եւ դրանց հետեւանքով առաջացած վնասների եւ կորուստների թիվը տարեկան ավելանում է, ուստի օրհասական է յուրաքանչյուր շենքում հրդեհային անվտանգության կանոնների պահպանումը։