Մարտի 22-ին ժամը 09:00-21:00-ի սահմաններում վրաց-թուրքական Սարփի անցակետը ժամանակավորապես կդադարեցնի աշխատանքը: Ինչպես տեղեկացնում են Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների գործակալությունից, պատճառը Թուրքիայի Հանրապետության հսկիչ անցակետում տեղի ունեցող շինարարական աշխատանքներն են:
«Նշված ժամանակահատվածում կսահմանափակվեն ուղևորների և տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Տեղեկատվությունը տրամադրել է Թուրքիայի Հանրապետության հյուպատոսությունը»,- ասվում է եկամուտների գործակալության հայտարարության մեջ:
Նշված ժամանակահատվածում քաղաքացիները կարող են սահմանը հատել «Վալե» և «Կարծախ» հսկիչ անցակետերով: