
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է ևս 332-ով: Մահացել է 12 մարդ:
Վարակվածների ընդհանուր թիվը 274 377 է: 24 ժամվա ընթացքում քովիդ կլինիկաները լքել է 343 պացիենտ, պանդեմիայի ընթացքում ապաքինվել է 267 764, մահացել` 3 634 մարդ:
Նախորդ օրն արվել է 26 700 թեստ: Վարակի ցուցանիշը 1,24% է: Կարանտինում 245 մարդ է, ստացիոնարում` 1 310: