
Վրաստանում մայիսի 12-ի տվյալներով, կորոնավիրուսով վարակման մեկ նոր դեպք է արձանագրվել: Ապաքինվածների թիվն աճել է 32-ով: Տվյալները հրապարակված են կառավարության ստեղծած stopcov.ge կայքում:
Վերջին տվյալներով, երկրում ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 639 դեպք, 349 մարդ ապաքինվել է, արձանագրվել է 11 մահ: Կարանտինի ռեժիմում է 4769, հատուկ վերահսկողության ներքո` 414 մարդ: