
Բաթումիում հինգ տարվա ընթացքում սահմանված կարգից շեղումով 229 շինություն է կառուցվել, այս մասին հայտնում է «Աջարիա» հեռուսատաալիքը։
Վրաստանի մեծությամբ երկրորդ խոշորագույն քաղաք Բաթումիում շինարարության տեմպը չի զիջում մայրաքաղաքին, իսկ անշարժ գույքը ծովափնյա այս քաղաքում մեծ պահանջարկ ունի։
Կառույցների բարձրությունն ու ծավալը որոշվում է Բաթումիի Սակրեբուլոյում (քաղաքային խորհուրդ)։
Երբ ներդրողը ցանկանում է սահմանված կարգից 60 տոկոսով ավելի բարձր շենք կառուցել, ապա դիմում է Աջարիայի կառավարությանը, որից հետո կառավարությունից դիմում են Բաթումիի քաղաքապետարան՝ խնդրելով բացառություն անել և սահմանված կարգից շեղվելու թույլտվություն տալ։ Քայլերի նման հաջորդականության մասին որոշում է կայացվել 2013 թվականին։
Լուսանկարը՝ «Աջարիա» հեռուստաալիքի