
«300 միկրոավտոբուս գնելու համար Թբիլիսիի քաղաքապետարանի բյուջեից կծախսվի 30 միլիոն լարի», — այս մասին քաղաքի կառավարման նիստից հետո լրագրողներին ասել է Թբիլիսիի փոխքաղաքապետ Իրակլի Խմալաձեն:
«Ինչ վերաբերում է միկրոավտոբուսների գույնին, քաղաքապետարանն այս հարցում դեռևս որոշում չի կայացրել», — ասել է Խմալաձեն:
Ըստ փոխքաղաքապետի, հին միկրոավտոբուսների փոխարինումը նորերով կտևի երեք տարի: Հաջորդ փուլում «Թբիլիսիի միկրոավտոբուս» ընկերությունը կկարողանա իր սեփական ռեսուրսներով վերանորոգել ավտոպարկը և մարել քաղաքապետարանի կողմից գնված միկրոավտոբուսների պարտքը:
Խմալաձեն անդրադարձել է նաև սակագնի բարձրացման մասին շրջանառվող լուրերին, ըստ որի՝ «Թբիլիսիի միկրոավտոբուս» ընկերությունը պետք է բարձրացներ միկրոավտոբուսների ուղեվարձը՝ նոր միկոավտոբուսներ գնելու համար:
«Քանի որ մեր քաղաքականությանը դեմ է հասարակական տրանսպորտի սակագնի բարձրացումը, մենք մեր բյուջեից հատկացրեցինք միկրոավտոբուսների ձեռք բերման համար գումար, իսկ սակագինը կմնա նույնը», — ասել է Խմալաձեն:
Ինչ վերաբերում է միկրոավտոբուսի մակնիշին, Խմալաձեն ասում է, որ դա պարզ կլինի մրցույթի ավարտից հետո: