
Մայիս 26-ին Թբիլիսիի Ազատության հրապարակում շուրջ 300 զինծառայող հանդիսավոր պայմաններում զինվորական երդում է տվել:
Մինչ այդ, Ազատության հրապարակում հավաքված հյուրերը մեկ րոպե լռությամբ հարգել են երկրի անկախության ու տարածքային ամբողջականության համար, ինչպես նաև միջազգային խաղաղարար առաքելություններում զոհվածների հիշատակը:
Երդմնան արարողությունից հետո երկրի զինծառայողներին ու Վրաստանի քաղաքացիներին շնորհավորել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին: Նա իր ելույթում մասնավորապես ասել է, որ Վրաստանն անկախությունից ազատության հասնելու համար դեռ ճանապարհ ունի անցնելու: