3 տուժած՝ Բագրատաշենի պահեստում բռնկված հրդեհից

Վրաց-հայկական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցակետի հայկական կողմի պահեստում բռնկված հրդեհը ժամը 14։24-ին մեկուսացվել է, հայտնել է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի (ՆԳ) նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը:

Նշվում է՝ հրդեհի հետևանքով տուժել է 3 անձ, որոնց տեղում փրկարարներն ու ոստիկանները ցույց են տվել առաջին օգնություն։ Նրանք տեղափոխվել են բժշկական կենտրոն։

Հիշեցնենք. ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 3-ին, ժամը 12։43-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում։ Ըստ նախնական տվյալների՝ պահեստում պիրոտեխնիկա էր այրվում: